Բարի գալուստ Դելյուքս
Վայելեք մեր հյուրընկալությունը
«Երևան Դելյուքս» հարմարավետ հյուրանոցային համալիրը ողջունում է Ձեզ!
Հյուրանոցի հաջող տեղակայումը մայրաքաղաքի բիզնես-կենտրոնում, մոտ գտնվելը փոխադրամիջոցների կանգառներին Ձեզ հնարավորություն կտա հեշտությամբ երթևեկել քաղաքում և հաշված րոպեների ընթացքում հասնել Ձեր նպատակակետին։
Մեր փոքրիկ համարային ֆոնդը թույլ է տալիս հարմարավետորեն հյուրընկալել մոտ 40 այցելու։ Բարձրակարգ հյուրանոցային սենյակները կահավորված են դիզայներական տարբեր ոճերով, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենախստապահանջ հյուրերին։ Հյուրանոցը ևս հնարավորություն է ընձեռում ձեզ հաճելի ժամանակ անցկացնել մեր նրբաճաշակ «Դելույքս» ռեստորանում։ Ռեստորանային սրահը հարմար է ինչպես մեծ միջոցառումների (տարեդարձեր, բանկետներ, հոբելյաններ, սեմինարներ և այլն), այնպես էլ ռոմանտիկ երեկոների համար։
2011-ին հյուրանոցային համալիրի ղեկավարությունը հաշվի առնելով հյուրերի հարցումները և ցանկությունները, բարելավվել է կենսակերպի պայմանները և մատուցվող ծառայությունների որակը։
Իր գոյության յոթ տարիների ընթացքում հյուրանոցն իրեն դրսևորել է որպես լիարժեք հանգստի վայր և իր արժանի տեղն է գրավել հյուրանոցային բիզնեսի ցանցում։
Մենք քայլում ենք ժամանակին համընթաց, սակայն մեր հյուրընկալությունը մնում է անփոփոխ ! ! !
Իսկ մեր մշտական հաճախորդների և գործընկերների համար գործում է զեղչերի ճկուն համակարգ։
«Երևան Դելյուքս» հյուրանոցային համալիրը ներառում է.
- 15 համար (մեկտեղանոց, երկտեղանոց),
- Ռեստորան (հայկական, եվրոպական խոհանոց),
- Նախասրահ հյուրերի ընդունման և հանգստի համար,
- Սաունա, լողավազան (սեզոնային),
- Ավտոկայանատեղի
Հյուրերի հարմարավետության համար «Երևան Դելյուքսում» գործում է
- 12-ժամյա սպասարկում և սենյակների մաքրում,
- Էքսպրես լվացքատուն,
- Wi Fi ինտերնետ ծառայություն (ազատ հասանելիություն)
Մեր դռները միշտ բաց են մեր հյուրերի համար…
Սիրով՝ «Երևան Դելյուքս» հյուրանոց
ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՄԵԶ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ
(37410) 27 77 10
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ
USD 389.26 AMD
EUR 515.03 AMD
RUR 13.07 AMD
ԿԱՐԾԻՔ
Чудесный отель, чувствуешь себя как дома. Без роскоши, но очень уютно и чисто. Прекрасный...



